Հայաստանում հուլիսյան վերջին օրերը կզովանան. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` ամենաբարձրը ջերմաստիճանը կլինի +33-ը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Այսօր Հայաստանի առանձին շրջաններում, հիմնականում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ամպրոպի ժամանակ քամու արագությունը կարող է հասնել 18-23 մ/վ–ի։

«Օդի ջերմաստիճանը հուլիսի 28-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ ԱԻՆ–ի հրապարակած աղյուսակի` այդ օրը Հայաստանում ամենաբարձր ջերմաստիճանը +33-ը կլինի (Արարատի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում)։

Հայաստանում հուլիսյան վերջին օրերը կզովանան. եղանակի տեսություն

Երևանում այսօր տեղումներ չեն գրանցվի։ Կեսօրին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի +36-ից +38-ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +22-ից +24։

«Հայաստանում շրջանառվում է կորոնավիրուսի «Դելտա» շտամը». Անահիտ Ավանեսյան