Սուրեն Սահակյանը դադարեցնում է ՔՈ կուսակցության անդամակցությունը

Սուրեն Սահակյանը վստահեցրել է, որ շարունակելու է ՔՈ–ի գաղափարների կրողը մնալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր Սուրեն Սահակյանը դադարեցնում է ՔՈ կուսակցության անդամակցությունը։ Սահակյանը տեղեկությունը հայտնել է Facebook–ի իր էջում։

Նիկոլ Փաշինյանն առաջին նիստն է անցկացրել արտախորհրդարանական ուժերի մասնակցությամբ

«Ուզում եմ` ամենահետաքրքրասերները վստահ լինեն՝ ՔՈ-ի հանդեպ ամենաջերմ զգացումներն ունեմ, այնտեղ էին ու դեռևս են մարդիկ, որոնք հոգով ինձ հարազատ են, ընդհանուր գաղափարներով՝ նույնական։ Սակայն ժամանակներն ու դրանց տրամաբանությունը փոխվում են»,–գրել է նա։

Նրա խոսքով`այժմ մեծ միավորումների ժամանակն է։ Սահակյանը, սակայն, չի նշել, թե կոնկրետ որ ուժին նկատի ունի։ Նա վստահեցրել է, որ շարունակելու է ՔՈ–ի գաղափարների կրողը մնալ, սակայն յուրաքանչյուրն իր ճանապարհն ունի։

«Թե ինչպես կշարունակվի ֆորմալ քաղաքական իմ ճանապարհը, լրացուցիչ կտեղեկացնեմ»,–գրել է նա։

Սուր ելույթներ, շոուներ, թատրոն. ինչպիսի՞ն կլինի 8-րդ գումարման խորհրդարանը

Սահակյանը խնդրել է ըմբռնումով մոտենալ, որ այս պահին ո՛չ ՔՈ մասին, ո՛չ ապագայի մասին որևէ այլ մեկնաբանության պատրաստ չէ։

Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցել էր Ազգային ժողովի` հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրություններին և ստացել 688 761 քվե։ Այս կուսակցությունը մասնակցել էր նաև 2018-ի արտահերթ ընտրություններին՝ ստանալով 800 514 քվե։

Սուրեն Պապիկյանը սուպերնախարարից դառնալու է սուպերփոխվարչապետ. «Հրապարակ»