ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik․ Պատգամավոր Արման Բաբաջանյանը պետք է ներողություն խնդրի «Դաշնակցությունից» հրապարակային վիրավորանքների համար։ Նման որոշում է կայացրել Երևանի դատարանը Ավագ Գաբրիելյանի գլխավորությամբ, հաղորդում է Datalex-ի դատական տեղեկատվության կայքը:
2019 թվականի դեկտեմբերին խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Բաբաջանյանը կուսակցությանը անվանել է «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ»:
Դատարանը բավարարել է կուսակցության Գերագույն մարմնի հայցը և Բաբաջանյանին պարտավորեցրել հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև որպես փոխհատուցում բռնագանձել 1 դրամ:
Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 օրվա ընթացքում Բաբաջանյանը պետք է ուղիղ եթեր մտնի ֆեյսբուքյան իր էջում և ասի հետևյալ խոսքերը․«Ներողություն եմ խնդրում Դաշնակցությունից և կուսակցության Գերագույն մարմնից ՝ 06.12.2019 թ. Ազգային ժողովի ամբիոնից իմ ելույթում վիրավորական արտահայտությունների համար»։
Բաբաջանյանը պարտավորվում է ուղիղ եթերի տեսանյութը պահպանել իր էջում։
Կա մեկ այլ տարբերակ կա՝ Բաբաջանյանը պետք է ասուլիս հրավիրի առնվազն 4 հեռուստաալիքների մասնակցությամբ, որոնց հեռարձակումը տարածվում է Հայաստանի ամբողջ տարածքում, և ասի նույն տեքստը։
ԲԴԽ նախագահը Արման Բաբաջանյանին խոստացավ ավելի խիստ ու վիրավորական բառապաշարով պատասխանել
Որոշումն ընդունվել է հուլիսի 16-ին, սակայն ուժի մեջ է մտնում 15 օրից: Այն կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարանում։