Մինսկից Անթալիա մեկնած ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել «Դոմոդեդովոյում»

Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ ճնշման տվիչը թռիչքի ժամանակ վթարային ազդանշան է տվել։ Օդանավում ավելի քան 200 մարդ է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. «Բելավիա» ավիաընկերության` Մինսկ–Անթալիա չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսներն ինքնաթիռ են ստեղծում միջուկային պատերազմի դեպքում զորքերը կառավարելու համար

«Բոինգ–737»-ը նախ աղետի ազդանշան է միացրել Ռուսաստանի Վորոնեժի մարզի հատվածում, որոշվել է, որ օդանավը հենց այնտեղ էլ վայրէջք կկատարի, բայց ավելի ուշ որոշում է կայացվել, որ «Բոինգը» կընդունեն Մոսկվայում։

Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ նախնական տվյալներով՝ օդանավի շարժիչներից մեկն է անսարք եղել:

Մոսկվա-Անթալիա չվերթի ուղևորը բացել է ինքնաթիռի վթարային ելքը. տեսանյութ

Նա հավելել է, որ թռիչքի ժամանակ ճնշման տվիչը վթարային ազդանշան է տվել։ Օդանավում 207 մարդ է եղել, այդ թվում ՝ անձնակազմը։

Խաբարովսկի երկրամասում ինքնաթիռ Է կործանվել, մահացածներ կան. տեսանյութ