ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը չգիտի՝ ինչ հարցեր է քննարկելու իր և իր մյուս գործընկերների հետ կուսակցության ղեկավար, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա այդ մասին ասաց լրագրողներին ՔՊ–ի գրասենյակ ներս մտնելուց առաջ։ Նիկոլ Փաշինյանն այսօր ՔՊ-ում հանդիպման է հրավիրել կուսակցության նորընտիր պատգամավորներին։
«Չգիտեմ՝ ինչ օրակարգով ենք հանդիպում», - ասաց Հակոբյանը։
Լրագրողների ճշտող հարցին՝ գուցե ԱԺ աշխատանքներից եք խոսելու կամ սահմանային իրավիճակից, Հակոբյանը ասաց՝ տեղյակ չէ։
«Գուցե խմբակցության ներսում կքննարկենք ԱԺ հանձնաժողովների նախագահների թեկնածությունները։ Միգուցե սահմանային իրավիճակի մասին էլ կխոսենք, կբարձրանանք, կիմանանք», - ասաց նա։
Փաշինյանի պատժելու մեթոդները, կամ ինչպես տխուր երևույթը տհաճ անցյալից տեղափոխվեց մեր օրեր
Հիշեցնենք` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 22-ին ամփոփեց Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն` ութերորդ գումարման խորհրդարանում 107 պատգամավոր կլինի։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7։
Ո՞վ կստանա ԱԺ փոխնախագահի` ընդդիմության աթոռը. «Հայաստան» դաշինքում հարցը որոշված է