Ջերմաստիճանը կրկին նվազելու է, կլինեն տեղումներ. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումներով` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, սակայն ամպրոպի ժամանակ այն կուժգնանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik․ Ուշադրություն. Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` այսօր և հուլիսի 30-ին Հայաստանի Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ հուլիսի 27-ին, 29-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ 

Կիսամերկ ու զվարճալի. ինչպես է անցել հայտնի հայերի հանգիստը, կամ ով որտեղ հանգստացավ

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 28-29-ը կնվազի 3-5 աստիճանով։

Ջերմաստիճանը կրկին նվազելու է, կլինեն տեղումներ. եղանակի տեսություն

Երևան քաղաքում այսօր և վաղը, ինչպես նաև հուլիսի 29-30-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հուլիսի 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կլինի +36..+38, երեկոյան` +32...+34 աստիճան։ 

Թայֆունը սլանում է դեպի Շանհայ. 360 հազար մարդ են տեղահանել, քաղաքում կյանքը կաթվածահար է