Հայտնի է ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի օրակարգը

Օրակարգում ընդգրկված յոթ հարցերի թվում են ԱԺ նախագահի և նրա երեք տեղակալների ընտրությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Ազգային ժողովի մամուլի ծառայությունը հրապարակել է առաջին նստաշրջանի օրակարգը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանը մեկնարկելու է օգոստոսի 2-ին` ժամը 10:00-ին։

Այսօր տարածած հաղորդագրության համաձայն` օրակարգում 7 հարց է ընդգրկված։

  1. հաշվիչ հանձնախմբի ստեղծում,
  2. Ազգային ժողովի նախագահի ընտրություն,
  3. Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ,
  4. մշտական հանձնաժողովների ստեղծում,
  5. մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ,
  6. կառավարության առաջարկությամբ՝ կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում,
  7. կառավարության ծրագրին հավանություն տալու հարց։

Փաշինյանի պատժելու մեթոդները, կամ ինչպես տխուր երևույթը տհաճ անցյալից տեղափոխվեց մեր օրեր

Հիշեցնենք` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 22-ին ամփոփեց Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն` ութերորդ գումարման խորհրդարանում 107 պատգամավոր կլինի։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7։

Ո՞վ կստանա ԱԺ փոխնախագահի` ընդդիմության աթոռը. «Հայաստան» դաշինքում հարցը որոշված է