Երևանյան շենքերից մեկի նկուղում փաթեթավորված մարտական նռնակներ են գտել

Հայտնաբերված մարտական նռնակները եղել են «Ֆ-1» տեսակի, ունեցել են պայթուցիչներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Երևանի Բաբայան փողոցի շենքերից մեկի նկուղում նռնակներ են հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Գտել են «Մակարով» ատրճանակ, «Ֆ-1» նռնակներ, թմրամիջոցներ. 32-ամյա տղամարդ է ձերբակալվել

Հաղորդագրության համաձայն` ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են հուլիսի 26-ին, ժամը 11։52-ին։  

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի օպերատիվ խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Փրկարարները նկուղում հայտնաբերել են փաթեթավորած 2 հատ «Ֆ-1» տեսակի մարտական նռնակ՝ պայթուցիչով և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։

35–ամյա տղամարդը պայթուցիչով նռնակը ձեռքին շրջել է Ճամբարակում. ոստիկանության տեսանյութը