Արցախի ՊԲ–ն հերքում է. Քաշաթաղում փոխհրաձգություն չկա, Մարտունու վրա չեն հարձակվել

Արցախի ՊԲ–ից վստահեցնում են, որ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի մյուս հատվածներում շարունակում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Սոցիալական ցանցերում տարածվող լուրերը, թե իբր Քաշաթաղում տեղակայված մարտական դիրքերում տեղի է ունենում փոխհրաձգություն հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ 

Իրականությանը չի համապատասխանում նաև Մարտունու հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի հարձակման ենթարկվելու մասին տեղեկատվությունն իրականությանը չեն համապատասխանում:

«Ինչպես վերոնշյալ, այնպես էլ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի մյուս հատվածներում շարունակում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Ադրբեջանի զինված ուժերը լարվածությունն ավելացրել են հայ–ադրբեջանական սահմանին։ 

Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Երասխում Հայաստանի զինված ուժերի կոշտ արձագանքն անսպասելի էր Ադրբեջանի համար. փորձագետ

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական Երասխի հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:

Ադրբեջանի զինված ուժերը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև հուլիսի 16-ին և 17-ին, 23–ին և այսօր` հուլիսի 26–ին։

Հուլիսի 23-ին ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով ինտենսիվ փոխհրաձգության ժամանակ հրազենային վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ 3 զինծառայող։

Ի՞նչ է կատարվում Արմաշում և Սուրենավանում. բնակիչները կրակոցներ են լսում, ղեկավարները` ոչ