ԱՄՆ դեսպանը ՊՆ ներկայացուցիչների հետ այցելել է Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերում շարունակվում են ադրբեջանական սադրանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik․ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

ԱՄՆ դեսպանը ՊՆ ներկայացուցիչների հետ այցելել է Գեղարքունիքի մարզ

Հրապարակաված նկարներից դատելով՝ ՊՆ ներկայացուցիչները դեսպանին ցույց են տվել պատերազմից հետո Ադրբեջանի հետ կազմած սահմանը։

Ադրբեջանը 15:30-ից վերսկսել է կրակոցները. ՊՆ

Նշենք՝ անհանգիստ իրավիճակ է Գեղարքունիքի ու Սյունիքի հայկական դիրքերում, Քելբաջարում տեղակայված ադրբեջանական զինվորականները պարբերաբար սադրանքների են դիմում։

Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։

Եղել են դիվերսիաների փորձեր Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Հուլիսի 23-ին` ժամը 23:00-ի սահմանում, ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները համապատասխան գործողություններով կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի հարավարևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը:

Ի՞նչ է կատարվում Արմաշում և Սուրենավանում. բնակիչները կրակոցներ են լսում, ղեկավարները` ոչ