Փաշինյանի ընտանիքը բազմաթիվ ոստիկանների ուղեկցությամբ ուղևորվել է Իջևան

Տավուշում Վարդավառը տոնում են ոչ եկեղեցու օրացույցով։ Այս տարի մարզում այն նշվում է հուլիսի 25-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընտանիքով ուղևորվում է Իջևան՝ Վարդավառը տոնելու։ Այս մասին գրում է Հրապարակ թերթը։

Վարդավառը, Կանն ու 78-ամյա խնամված հավաքարարը. շաբաթը`լուսանկարներով

Նշվում է, որ Փաշինյանի ընտանիքին հարյուրավոր ոստիկաններ են ուղեկցում իր հայրենի Իջևան: Նրանց ընկերակցում է նաև իր մանկության ընկերը՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանը։

Ինչպես հայտնի է` Տավուշում Վարդավառը տոնում են ոչ եկեղեցու օրացույցով, ըստ որի` այս տարի այն նշվեց հուլիսի 11–ին։

Փաշինյանը ծնունդով Իջևանից է։ Նրա հայրական տանն այժմ ապրում է նրա խորթ մայրը՝ Երջանիկ Չիբուխչյանը։ Նրա հայրը՝ Վովա Փաշինյանը, մահացավ 2020-ի դեկտեմբերին։

Լիբանանում մուսալեռցիները Վարդավառը նշել են նախնյաց ծիսական ավանդույթներով. տեսանյութ