Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Տոկիո 2020-ում գրավել է 18-րդ տեղը

Էլմիրան օլիմպիական ուղեգիր էր նվաճել 2021 թվականի մայիսի 20-29-ը Խորվաթիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում, որտեղ զբաղեցրել էր 5-րդ տեղը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային оլիմպիական խաղերի հրաձգության մրցաշարում Հայաստանի հավաքականի միակ ներկայացուցիչը՝ Էլմիրա Կարապետյանը, գրավել է 18-րդ տեղը։

Նա պայքարի էր դուրս եկել օլիմպիադայի երկրորդ օրը։ Կարապետյանը մասնակցել էր 10 մետրից օդամուղ ատրճանակի մրցաձևին՝ հավաքելով 573 միավոր:

Ցավոք, Կարապետյանը չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը։

Հովհաննես Բաչկովը հաղթանակով սկսեց Տոկիոյի օլիմպիական խաղերը. լուսանկարներ

Եզրափակիչ դուրս եկած 8 մարզուհիներից չեմպիոնի տիտղոսը նվաճել է ռուսաստանցի Վիտալինա Բացարաշկինան՝ 240,3 (օլիմպիական ռեկորդ)։

Փոխչեմպիոն է դարձել բուլղարացի Անտոանետա Կոստադինովան՝ 239,4 միավորով։

Բրոնզե մեդալակիրը չինացի Չժան Ցյանսինն է՝ 218,0։

Հիշեցնենք` Տոկիոյի 32–րդ օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23–ին և կավարտվեն օգոստոսի 7–ին։

«Վաղը նավթ չենք վաճառելու, այլ...». ՀՀ նախագահը պատմել է` ում հետ ինչ է խոսել Տոկիոյում

Օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Օլիմպիադային կմասնակցի 206 երկրի 12500 մարզիկ։ Նրանք կմրցեն 33 մարզաձևում՝ պայքարելով 339 մեդալի համար։

Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:

Օլիմպիական հավաքական. ովքեր կներկայացնեն Հայաստանը Տոկիոյում