Լավ լուր. Գեղարքունիքի սահմանին ծանր վիրավորում ստացած զինվորը գիտակցության է եկել

Փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ԶՈւ 3 զինծառայող։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ Գեղարքունիքի սահմանին հուլիսի 23-ին տեղի ունեցած փոխհհրաձգության հետևանքով ծանր վիրավորված ժամկետային զինծառայող Արման Աթեսյանը գիտակցության է եկել, նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Հանրային հեռուստաընկերությանը լավ լուրը հայտնել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը։

Վիրավորում ստացած զինծառայողին վիրահատել են, նրա վիճակը ծայրահեղ ծանր է

«Արմանին վիրահատել են, հեռացրել մի երիկամը: Հիմա արհեստական շնչառության սարքն անջատված է, տղան ինքնուրույն է շնչում և անգամ կարողացել է շփվել բժիշկների հետ»,–ասել է Օհանյանը:

Հիշեցնենք՝ հուլիսի 23-ին` ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ԶՈւ 3 զինծառայող։