Երևանում փողոցն անցնելիս մոտ 30 տարեկան տղամարդ է հոսանքահարվել ու մահացել

Քաղաքացին հոսանքահարվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշներին կից գտնվող էլեկտրական բաց հոսանքալարից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Այսօր՝ հուլիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:15-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հեթապահ խումբը կանչով մեկնել է Մայրաքաղաքային 19 հասցեի մոտ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Տեղեկությունը հայտնում է shamsyan.com-ը։

Դժբախտ պատահար Արմավիրում. տղամարդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել

Պարզվել է, որ նշված հասցեի մոտ, ճանապարհի չթույլատրվող հատվածով անցնելիս, ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշներին կից գտնվող էլեկտրական բաց հոսանքալարից քաղաքացին հոսնաքահարվել և տեղում մահացել է:

Ժամանած դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ մահացածը կլինի մոտ 30 տարեկան:

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Դժբախտ պատահար Երևանում. մեքենան վթարի է ենթարկվել, երբ վարորդը փորձել է օգնել ուղևորին

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը:

Դժբախտ պատահար երկաթուղում. 33-ամյա էլեկտրամեխանիկը մահացել է աշխատանքի ժամանակ