Ստավրոպոլում սպանվել է քրեական հետախուզության պետի հայազգի տեղակալը. տեսանյութ

Տեսանյութում երևում է, որ տղամարդը մոտեցել է ոստիկանական ավտոմեքենային ու դիմահար կրակ բացել ոստիկանության պաշտոնյայի վրա։
Sputnik

ՌԴ Ստավրոպոլ քաղաքում անհայտ անձը գնդակահարել է ոստիկանության բաժանմունքի քրեական հետախուզության պետի տեղակալ Ռուսլան Աբովյանին: Տեղեկությունը հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները։

ՌԻԱ Նովոստին նաև տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ տղամարդը մոտեցել է ոստիկանական ավտոմեքենային ու դիմահար կրակ բացել ոստիկանության պաշտոնյայի վրա։ Նախնական տեղեկություններով` Աբովյանն առնվազն 9 վնասվածք է ստացել և մահացել հիվանդանոցում։

Սպանության կասկածանքով հետախուզում է հայտարարվել 1977 թ. ծնված Զաուրբեկ Կ.-ի նկատմամբ: Ենթադրվում է, որ նա հանցագործության վայրից փախել է «ՎԱԶ 2109» ավտոմեքենայով։

Լքված ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է Անդրոպովի շրջանի «Կովկաս» ավտոճանապարհին։

Բացահայտվել է անցած տարի կատարված ահասարսուռ սպանությունը. մանրամասներ

Իրավապահների կարծիքով՝ տղամարդը կարող է զինված լինել։ Նրան հայտնաբերելու համար ոտքի են հանվել բոլոր ստորաբաժանումները, այդ թվում՝ հատուկ ջոկատը (ОМОН)։

Մոսկվայում թայբոքսինգի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանության գործով վճիռ է կայացվել