Արցախում գտնվող ռուս խաղաղապահները սնունդ են հասցրել խուլերի միությանը

Խաղաղապահները Ստեփանակերտում խուլերի միությանը մոտ 400 կգ սննդամթերքի փաթեթներ են փոխանցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում խուլերի միությանը սննդամթերք են հասցրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ռուս խաղաղապահները ԼՂ–ում առաջին անգամ մարդասիրական օգնություն են ցուցաբերել սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց», – նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ռուս խաղաղապահներն Արցախում ապահովում են քաղաքացիական տրանսպորտի տեղաշարժի անվտանգությունը

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ռուս խաղաղապահները մարդասիրական և բժշկական ակցիաներ են իրականացրել Արցախի Հաթերք գյուղում