ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Դատարան է ուղարկվել կրկնակի քվեարկության փորձի վերաբերյալ ևս մեկ քրեական գործ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Ըստ հաղորդագրության՝ Ս. Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում Վանաձոր քաղաքի թիվ 23/29 ընտրատեղամասում իր անձնագրով ժամը 12:08-ին քվեարկել է, ավելի ուշ՝ կրկին փորձել։
«Նույն օրը` ժամը 19:53-ին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ կրկին փորձել է նույն անձնագրով գրանցվել քվեարկության համար, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել` ընտրողների գրանցման սարքավորման կողմից կրկնակի գրանցման փորձն արձանագրելու պատճառով»,- նշված է գրառման մեջ։
Զինվորների քվեարկության տեսանյութի հիման վրա նյութեր են նախապատրաստվում. դատախազություն
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվելՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մասով (հանցափորձ, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը)։
Այսօր քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարումն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը։
Գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան։
«Էշեր». ընտրողի քվեարկությունը զարմացրեց հանձնաժողովականներին. տեսանյութ