Ուզո՞ւմ ես Մալդիվներից դուրս գալ՝ վճարի՛ր

Մեկնման հարկի ամենամեծ դրույքաչափը կլինի մասնավոր ինքնաթիռով տուն վերադարձողների համար. նրանցից 130 դոլար կգանձվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. 2022 թվականի հունվարի 1-ից Մալդիվյան Հանրապետության կառավարությունը ճանապարհորդներից գանձվող օդանավակայանների վճարների փոխարեն ելքի հարկ կսահմանի (Departure Tax):

«Ծեծել եմ նրան». Գոհար Ավետիսյանն ամուսնու հետ հանգստանում է մալդիվյան լողափում. տեսանյութ

2021 թվականի հուլիսի 11-ին ընդունված «Օդանավակայանների հարկերի և գանձումների մասին» օրենքի փոփոխության համաձայն՝ 2022 թվականից էկոնոմ դասով մեկնող օտարերկրյա ուղևորները, որպես մեկնման հարկ, 30 ԱՄՆ դոլար կվճարեն: Այսպիսով, մինչև տարեվերջ գործող օդանավակայանի հարկի (15 դոլար) համեմատ գումարը կկրկնապատկվի։

Բիզնես դասի ճանապարհորդողները պետք է ավելի շատ վճարեն՝ 60 դոլար, իսկ նրանց, ովքեր առաջին դասով են մեկնում, 90 դոլարի չափով հարկ է սպասում։ Մեկնման հարկի ամենամեծ դրույքաչափը կլինի մասնավոր ինքնաթիռով տուն վերադարձողների համար. նրանցից 130 դոլար կգանձվի։

Մալդիվյան ելքի հարկը կվճարվի նախապես. այն կներառվի ավիատոմսի արժեքի մեջ: Դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող ուղևորներին ու մինչև երկու տարեկան երեխաներին նոր հարկը չի վերաբերվի։

Լավ լուր Սևանա լճում հանգիստը նախընտրողների համար. կգործի Ալմաստ - Շորժա էլեկտրագնացքը

Բացի թռիչքի հարկից՝ Մալայի Վելանա միջազգային օդանավակայանից մեկնող ուղևորները պետք է լրացուցիչ 25 ԱՄՆ դոլար վճարեն՝ օդանավակայանի զարգացման համար: