Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով մարդիկ են մահացել. տարերքը տներ է քանդել

Ջրում հայտնված տների բնակիչներին փչովի նավակներով փրկել են ոստիկանները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Թուրքիայի հյուսիս-արևելքում գրանցված ջրհեղեղի հետևանքով 3 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Daily Sabah-ը։

Ի՞նչ է կատարվում Չինաստանի Հենան նահանգում ջրհեղեղից հետո. լուսանկարներ

Տարերքի հետևանքով Սև ծովի ափին գտնվող տների մի մասը ջրի տակ է անցել։ Ըստ լրատվամիջոցների՝ ամենամեծ վնասը հասցվել է Ռիզե և Արհավի նահանգներին ։ Սողանքների հետևանքով ավերել են թեյի պլանտացիաները, տներ են քանդվել։

Տարերային աղետների կառավարման գործակալության փոխանցմամբ՝ 200 մարդու տարհանել են։ Ջրասույզ եղած տների բնակիչներին փչովի նավակներով փրկել են ոստիկանները։

Չինաստանում ջրհեղեղի պատճառով 12 մարդ է մահացել, բնակիչներին տարհանում են. տեսանյութ

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հայտնել է, որ որպես անվտանգության միջոց անջատվել է ավելի քան 9 հազար բաժանորդների էլեկտրաէներգիան:

Թուրքիայում հորդառատ անձրևները վերածվել են ջրհեղեղի. տեսանյութ