Ջերմաստիճանը նվազում է, բայց կրկին բարձրանալու է. եղանակի տեսություն

Երևան քաղաքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik․ Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ի՞նչ է կատարվում Չինաստանի Հենան նահանգում ջրհեղեղից հետո. լուսանկարներ

Հաղորդագրության համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը, իսկ հուլիսի 27-ին հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 25-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մինչև վաղը ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 25-26-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։ 

Ջերմաստիճանը նվազում է, բայց կրկին բարձրանալու է. եղանակի տեսություն

Երևան քաղաքում այսօր սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ:

Հուլիսի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կլինի+33...+35, երեկոյան` +30...+32 աստիճան։

«Դելտայից» վտանգավոր մանրէահի՞մք. Խարիտոնովը կասկածի տակ է առել ԱՀԿ տնօրենի ասածը