ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Տավուշի մարզում բախվել են «Mercedes Benz» մակնիշի մարդատար ու «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներ։ Մարդատարի վարորդը վթարի հետևանքով մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հուլիսի 22-ին, ժամը 15:13-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բագրատաշեն գյուղի մաքսատան մոտակայքում տեղի է ունեցել ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Վթար Կոտայքի մարզում. կա 7 վիրավոր, վարորդներից բացի բոլորն անչափահասներ են
«Պարզվել է, որ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 25-րդ կմ-ին բախվել են «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1986 թ.) և «Volvo» մակնիշի բեռնատարը (վարորդ` Շ․ Դ․, ծնված 1996 թ.), ինչի հետևանքով պայթել է «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Ա․ Ս․-ն հոսպիտալացվել է Նոյեմբերյանի ԲԿ, որտեղ մահացել է:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենան:
Ողբերգական վթար Արմավիրի մարզում. զոհերից երկուսին գտել են դրսում, մեկին` ավտոմեքենայի մեջ