Շենգավիթում ապօրինի կառույցներ են ապամոնտաժվել. տեսանյութ

Այս անգամ քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում են հայտնվել Շենգավիթ վարչական շրջանի ապօրինի կառույցները։
Sputnik

Հուլիսի 22-ին ինքնակամ կառույցների ապամոնտաժումը շարունակվել է մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում։ Տեղեկությունը հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Ինչպես են Դավթաշենում ապամոնտաժում ապօրինի կառույցները. տեսանյութ

Ավելի վաղ ապամոնտաժվել էին ինքնակամ կառույցներ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Դալմայի այգիներում։

Հիշեցնենք` Երևանի ավագանու հունիսի 22-ի նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով օրեցօր ավելացող ապօրինի կրպակներին ու շինություններին, հայտարարել էր, որ Աջափնյակ վարչական շրջանում ապօրինի շինարարության հարցում գործում է հանցավոր խումբ, որում ներգրավված են բազմաթիվ մարդիկ պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։