ՌԴ–ն պատրաստ է Հայաստանի հետ կիսվել իր պրակտիկայով. Վոլվաչը հանդիպել է Կոպիրկինի հետ

Վոլվաչը շեշտել է, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրային գործընկերն է, որն ապահովում է ՀՀ արտաքին առևտրի ծավալի գրեթե մեկ երրորդը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը։

Կոպիրկինը խոսել է Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգի մասին

Կողմերը քննարկել են երկու երկրների ռազմավարական, առևտրային և ներդրումային համագործակցության զարգացման հետ կապված հարցեր:

Վոլվաչը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ կիսվել ամենատարբեր ոլորտներում իր պրակտիկայով և առաջադեմ լուծումներով։

«Մեր երկիրը կարող է առաջարկել արդյունավետ լուծումներ տրանսպորտային, էներգետիկ, սոցիալական ենթակառուցվածքների զարգացման, Հայաստանի Հանրապետությունում և Անդրկովկասում հեռանկարային ներդրումային նախագծերի իրականացման ուղղությամբ»,–հայտնել է փոխնախարարը:

«Դեռ սպասել է պետք». Կոպիրկինը` Գեղարքունիքում ռուս սահմանապահների տեղակայման հարցի մասին

Նա պատմել է, որ ՌԴ–ն  2022-2025 թվականների տնտեսական համագործակցության նոր ծրագիր է մշակում: Բացի այդ, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի և Հայաստանի էկոնոմիկայի նախարարի հանձնարարությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ՝ երկու երկրների էկոնոմիկայի փոխնախարարների նախագահությամբ տնտեսական և ներդրումային փոխգործակցության խորացման հարցերով։

Ռուսաստանն արել և անում է անհնարինը, որ գերիները վերադարձվեն. Կոպիրկին
«Կարևոր է ակտիվացնել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը։ Հնարավոր ենք համարում գործընկերներին առաջարկել հանձնաժողովի նիստն անցկացնել այս տարվա աշնանը, եթե համաճարակաբանական իրավիճակը թույլ տա։ Այս շրջանակում  կարելի է ստորագրել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության ծրագիրը մինչև 2025 թվականի համար»,–հավելել է Վոլվաչը։
Բացի այդ, կողմերը քննարկել են զբոսաշրջային հոսքի ավելացման հնարավորությունը և երկրների միջև ապրանքաշրջանառության բարձրացմանն ուղղված միջոցառումները: Հանդիպման առանցքային թեմաների թվում էին նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև էկոլոգիական օրակարգի և միջտարածաշրջանային փոխգործակցության հարցերը։
Չէի ասի, թե ռուս գործարարները վախենում են Հայաստանում ներդրում անելուց. Կոպիրկին
Վոլվաչը շեշտել է, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրային գործընկերն է, որն ապահովում է հանրապետության արտաքին առևտրի ծավալի գրեթե մեկ երրորդը (30,3%)։