Հայաստանում հուլիսյան սաստիկ շոգը փոքր–ինչ կմեղմանա. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն`ոչ միայն օդի ջերմաստիճանը կնվազի, այլև անձրև կգա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Այսօր և առաջիկա երկու օրերին, հիմնականում կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։

«Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-24-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 25-26-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանում հուլիսյան սաստիկ շոգը փոքր–ինչ կմեղմանա. եղանակի տեսություն

Հուլիսի 22-ի երեկոյան ժամերին կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանում։ Ըստ օդերևութաբանների` ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 18-20 մ/վ արագության։

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +37-ից +39–ի սահմանում, գիշերը կնվազի մինչև +22-ից +24։

10 օրը շա՞տ է. Հայաստանի իշխանության որոշումը հարվածել է իրանցիների զբոսաշրջային հոսքին