Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն հրաժարվել է ներկա լինել օլիմպիական խաղերի բացմանը

Տոկիոյում օլիմպիական խաղերը պետք է կայանային 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով միջոցառումը մեկ տարով հետաձգվեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik.  Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն հրաժարվել է այցելել Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի բացման արարողությանը, որին հրավիրվել էր որպես բարձրաստիճան հյուր։ Տեղեկությունը հայտնում է NHK հեռուստաալիքը։

Հայազգի աշխարհահռչակ միլիոնատիրոջ կինը չի մասնակցի Տոկիոյի օլիմպիադային

Կառավարության նախկին ղեկավարը, որը նաև օլիմպիական կազմկոմիտեի խորհրդականն է, նման որոշում է կայացրել կորոնավիրուսի տարածման պատճառով Տոկիոյում գործող արտակարգ դրության ռեժիմի հետ կապված։ Կորոնավիրուսի պատճառով օլիմպիական խաղերի բացման արարողությունն անհասանելի է երկրի շարքային քաղաքացիների համար։

Աբեն անհնար է համարել իր ներկայությունը հանդիսավոր միջոցառմանը, քանի որ նույնն իրենց թույլ տալ չեն կարող Ճապոնիայի քաղաքացիները։

Տոկիոյում օլիմպիական խաղերը պետք է կայանային 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով միջոցառումը մեկ տարով հետաձգվեց։

Արման Դարչինյանը Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց. տեսանյութ

Խաղերը կտևեն հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։ Կազմակերպիչները որոշել են օլիմպիադան անցկացնել առանց օտարերկրյա երկրպագուների, իսկ տեղի հանդիսատեսին թույլ չեն տա ներկա գտնվել միջոցառմանը Ճապոնիայի 6 վարչական միավորներում, այդ թվում` Տոկիոյում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կինը` Ջիլը, կգլխավորի երկրից օլիմպիական խաղերին մեկնող պատվիրակությունը։ Պատվիրակության կազմում ընդգրկվել է նաև Ճապոնիայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռեյմոնդ Գրինը։

Արսեն Հարությունյանը Տոկիո-2020-ի ուղեգիր նվաճեց. տեսանյութ