ԱԱԾ-ն ներխուժել է վերաքննիչ դատարան. ԶԼՄ

Լրատվամիջոցի տեղեկություններով` հարուցվել է քրեական գործ, որը կապված է դատական գործերի մակագրման հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) այսօր վերաքննիչ քրեական դատարանում խուզարկություն է իրականացրել։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակը»։

«Մինչ ԱԱԾ–ն իրականացրած գործողության մասին տեղեկություն չի հաղորդում, դատական համակարգի մեր աղբյուրները փոխանցում են` հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում էլ կատարվել է խուզարկություն. առգրավվել է համակարգիչ»,–գրում է կայքը։

Աղբյուրների փոխանցմամբ` հարուցված քրեական գործը կապված է գործերի մակագրման հետ։

«Կհանդիպենք դատարանում». Վանեցյանը դատի է տալու պաշտպանության նախկին փոխնախարարին