Զորամաս մուտք գործելու համար նորակոչիկի հարազատները պետք է ՊՇՌ թեստ ներկայացնեն. ՊՆ

ՊՆ–ն զինծառայողների հարազատներին և շահագրգիռ այլ անձանց հորդորում է ըմբռնումով մոտենալ սահմանափակումներին, որոնք գործում են նաև զինծառայողներին զորամասերում տեսակցելու դեպքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հստակ կարգ է սահմանել նորակոչիկների երդման արարողությանը մասնակցելու համար։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Կարևորելով զինծառայողների առողջությունն ու զինված ուժերի մարտունակության պահպանումը և հաշվի առնելով ԶՈւ մի շարք զորամասերում կայանալիք նորակոչիկների զինվորական երդման արարողությունները, անձնակազմի շրջանում վարակիչ հիվանդությունների և մասնավորապես կորոնավիրուսային վարակի ներթափանցումն ու տարածումը կանխարգելելու նպատակով նորակոչիկների երդման արարողությանը մասնակցելու համար սահմանվել է հետևյալ կարգը․

  1. Երդման արարողության օրը զորամաս մուտք գործելու համար նորակոչիկի հարազատները պետք է զորամաս ժամանելիս ներկայացնեն ՊՇՌ թեստի՝ 72 ժամը չլրացած բացասական պատասխանով տեղեկանք կամ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումը հաստատող անձնագիր (QR կոդ):
  2. Նորակոչիկների երդման արարողությունների ընթացքում զորամասերում պետք է խստագույնս պահպանել կորոնավիրուսի կանխարգելման կանոնները, մասնավորապես պետք է պահել սոցիալական հեռավորություն, դնել դիմակներ, ախտահանել ձեռքերը և այլն։

Նույն կարգը գործում է նաև զինծառայողներին զորամասերում տեսակցելու դեպքում։

ՊՆ–ն զինծառայողների հարազատներին և շահագրգիռ այլ անձանց հորդորում է ըմբռնումով մոտենալ այս սահմանափակումներին:

Հայ զինվորականները չեն մասնակցի ՆԱՏՕ–ի զորավարժություններին. ՊՆ