Ռուսական ռոբոտը Երևանի խանութներից մեկում խորհուրդներ է տալիս

Այցելուները կարող են ճշտել նրանից այս կամ այն ապրանքի առկայությունն ու գինը, ակցիաների և հատուկ առաջարկների պայմանները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Ռուսական Promobot ռոբոտը Երևանի «Իդեալ» խանութների ցանցում աշխատանքի է անցել որպես խորհրդատու։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտահանման կենտրոնի մամուլի ծառայությունը։

Սոֆյա ռոբոտի կողմից արված նկարներն աճուրդի են հանվել Հոնկոնգում

Չորրորդ տարբերակի ռոբոտը խանութի այցելուներին խորհրդատվություն է տրամադրում հայերեն և ռուսերեն լեզուներով։

Ռոբոտը կօգնի կողմնորոշվել խանութում։ Այցելուները կարող են ճշտել նրանից այս կամ այն ապրանքի առկայությունն ու գինը, ակցիաների և հատուկ առաջարկների պայմանները։ Ռոբոտի արհեստական ինտելեկտը վերլուծել և հիշել է 120 000 առքուվաճառքի գործարք։

«Ռոբոտի տեղաշարժն առավելագույնս անվտանգ և ինքնուրույն դարձնելու համար մեր ինժեներները խոչընդոտների բացառիկ տվիչներ են ստեղծել։ Դրանք ավելի արագ, ավելի ճշգրիտ և հուսալի են շուկայական ցանկացած լուծումից», – նշել է Promobot–ի զարգացման գծով տնօրեն Օլեգ Կիվոկուրցևը։

Ուսումնասիրություններն ու թեստավորումն անցկացվել են Հայաստանում և Ռուսաստանում մի քանի ամիս։

Հայկական ռոբոտը հայտնվել է «Golden Kitty Award 2020»–ի լավագույն պրոդուկտների ցանկում