«Պատիվ ունեմ» դաշինքը վերցնելու է մանդատները 4 պատճառով

«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը թվարկել է, թե որոնք են պատճառները, որոնք իրենց դրդում են խորհրդարան գնալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքը վերցնելու է մանդատները և գնալու է խորհրդարան: Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնել է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։ Նա նշել է, որ դաշինքը դրա համար ունի 4 պատճառ.

1. Մանդատների չվերցնելը, չհաշված մի քանի օրվա մեդիա շոկը, ցավոք սրտի առաջացնելու է զրո իրավական-քաղաքական հետևանք,

2. Պառլամենտական լիազորությունները ևս մեկ գործիք են դաշինքի զինանոցում պատուհաս իշխանությունների մերկությունը ի ցույց դնելու, պետականակործան քայլերը կանխելու, պառլամենտական դիվանագիտության միջոցով Հայաստանի շահերը սպասարկելու համար,

3. 67.000 քաղաքացու պահանջով յուրաքանչյուր քաղաքացու ձայնը շատ բարձր է լինելու խորհրդարանում՝ ի դեմս պատիվ ունեմ դաշինքի, մենք հասնելու ենք ցանկացած հեռավոր գյուղ քաղաքացիներին ճշմարտությունը բացահայտելու նպառակով;

4. «Պատիվ ունեմ»-ը հնարավոր բոլոր միջոցներով, այդ թվում՝ փողոցային պայքարի միջոցով, շարունակելու է պայքարել Հայաստանի կոկորդին կանգնած իշխանությունների հեռացման և երկրում կայունություն հաստատելու համար:

«Հայաստան» դաշինքը որոշել է վերցնել պատգամավորական մանդատները. հայտարարություն

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

Հայտնի է` ովքեր են հրաժարվել պատգամավորական մանդատից. ԿԸՀ քարտուղարը ցուցակ է հրապարակել