Հայտնի է` որքան են ծախսել Կաննի փառատոնի կազմակերպիչները ՊՇՌ թեստերի վրա

ԵՄ երկրների քաղաքացիները կարող էին թեստ չհանձնել. նրանց համար բավարար էր միայն պատվաստման մասին տեղեկանք ներկայացնելը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Կաննի կինոփառատոնի կազմակերպիչներն ավելի քան 1 մլն դոլար են ծախսել այցելուներին թեստավորելու համար։ Այս մասին գրում է Variety պարբերականը։

Եվ կրկին աստղերը, և կրկին գեղեցկությունը. Կաննի 74-րդ փառատոնի փակման արարողությունը

Փառատոնի անցկացման ողջ ընթացքում թեստավորվել է մոտ 28 հազար հյուր։

ԵՄ երկրների քաղաքացիները կարող էին թեստավորում չանցնել, եթե ներկայացնեին պատվաստման մասին տեղեկանքը։ Լարվածությունն աճեց այն բանից հետո, երբ դերասանուհի Լեա Սեյդուն, որը նկարահանվել է մրցութային ծրագրի երեք ֆիլմերում, փառատոնին չներկայացավ կորոնավիրուսով հիվանդ լինելու պատճառով։ Նա վարակվել էր իր նոր նախագծի նկարահանումների ժամանակ։ 

Այնուամենայնիվ, Կաննից դուրս COVID–ի լուրջ բռնկումների մասին տեղեկություններ չեն եղել, իսկ շրջանառվող լուրերն այն մասին, որ նախագահ Մակրոնը կփակի փառատոնը, չհաստատվեցին։

Կաննի փառատոնն այս տարի անցկացվեց հուլիսի 6-17-ը։ Գլխավոր մրցանակին արժանացավ Ջուլիա Դյուկորնոյի «Տիտան» ֆիլմը։

Կաննի փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակի արժանացավ բոլորին շոկի ենթարկած ֆիլմը