Ողբերգական դեպք Արարատի մարզում. 23-ամյա երիտասարդը հոսանքահարվել է ու մահացել

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Արարատի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել. արտադրամասում 23-ամյա երիտասարդի դի են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Կոտայքի մարզում տեղի ունեցած վթարի զոհը հայտնի սողունաբան է

Ըստ կայքի` հուլիսի 19–ին` ժամը 09:20-ի սահմանում, ոստիկանության Արարատի բաժինը «Արարատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արարատ գյուղի Շիրազի 36 հասցեում գործող «Եվրոբլոկի» արտադրամաս, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի:

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 09:00-ի սահմանում, նշված արտադրամասում «Եվրոբլոկ» արտադրող սարքը աշխատեցնելու ժամանակ Արարատ քաղաքի բնակիչ, 23-ամյա Արամ Հարությունյանը անզգուշաբար հոսանքահարվել և տեղում մահացել է:

Կոտայքում 33-ամյա կնոջը հրել, գցել են լողավազանը, նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին

Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ` նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

37-ամյա տղամարդը մեքենան կայանել է Նոր Հաճնի կամրջին և նետվել