Լիլիթ Մակունցը հրաժարվել է Ազգային ժողովի պատգամավորի մանդատից

Մակունցը նշանակվելու է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։ ԱՄՆ-ում դեսպան գործող Վարուժան Ներսիսյանը արդեն հետ է կանչվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրակացուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Լիլիթ Մակունցը հրաժարվել է Ազգային ժողովի պատգամավորի մանդատից՝ ինքնաբացարկի դիմում ներկայացնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այս մասին տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեց ԿԸՀ-ի քարտուղար Արմեն Սմբատյանը։

«Եթե մանդատները օգուտ չտան, պատռելու ենք, դուրս գանք փողոց». Իշխան Սաղաթելյան

Նշենք, որ Մակունցը նշանակվելու է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։ ԱՄՆ-ում դեսպան գործող Վարուժան Ներսիսյանը արդեն հետ է կանչվել։

Հավելենք, որ ԿԸՀ-ն արդեն ինքնաբացարկի երկու դիմում է ստացել։ Բացի Լիլիթ Մակունցից՝ ԱԺ պատգամավորության մանդատից հրաժարվել է նաև ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը։ Վերջինս երեկ հայտարարել էր իր որոշման մասին՝ ասելով, որ վայր է դնում մանդատը, սակայն շարունակելու է ընդդիմադիր պայքարը։

Հավելենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը անփոփոխ թողեց ԿԸՀ որոշումը՝ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ։

Խորհրդարան են անցնում  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները։

ԱԺ–ում գործելու ենք պողպատե մանդատի տրամաբանության մեջ. Ալեն Սիմոնյան