Ինչո՞ւ Փաշինյանը որոշեց գլխատել ՊԵԿ-ը. «Հրապարակ»

Ըստ պարբերականի՝ հեռանում է նաև Հովհաննիսյանի առաջին տեղակալը՝ Ռաֆիկ Մաշադյանը, որն Աննա Հակոբյանի հեռավոր ազգականն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Բավականին անսպասելիորեն Նիկոլ Փաշինյանը որոշեց գլխատել Պետեկամուտների կոմիտեն՝ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն արդեն, կարելի է ասել, հրաժեշտ է տվել պաշտոնին, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Փաշինյանը պաշտոնից ազատել է ԱԳՆ գլխավոր քարտուղարին

Մի քանի օր առաջ նա աշխատակազմին տեղեկացրել է, որ հեռանում է՝ սպասում են նոր կառավարության ձևավորմանը, որ այս փոփոխությունն արձանագրեն։

Ըստ պարբերականի՝ հեռանում է նաև Հովհաննիսյանի առաջին տեղակալը՝ Ռաֆիկ Մաշադյանը, որն Աննա Հակոբյանի հեռավոր ազգականն է։ Երեկ առավոտյան Մաշադյանն իր ենթակայությամբ աշխատող կազմին հաղորդել է այդ լուրը։ Ի դեպ, ՊԵԿ-ում հարկային հատվածի անխափան աշխատանքն ապահովում էր հենց Մաշադյանը՝ որպես ամենափորձառու և հարկային համակարգից գլուխ հանող պաշտոնյա։

«Ըստ որոշ լուրերի՝ ՊԵԿ-ում այս «կոտորածի» պատճառներից մեկը Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն է, որի հանդեպ գործող ղեկավարները պատշաճ հարկային տեռոր չեն իրականացրել՝ հարուցելով «շեֆի» դժգոհությունը։ Բայց քանի որ Էդվարդ Հովհաննիսյանը հլու-հնազանդ ծառայել է այլ հարցերում, անգամ ընտրությունների ժամանակ ձայներ է ապահովել, ուստի որոշել են նրան մի գործ տալ»,-գրում է «Հրապարակը» ու հավելում, որ իր տեղեկություններով՝ նա կզբաղեցնի ապագա ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի առաջին տեղակալի պաշտոնը։

Դատական դեպարտամենտի ղեկավարն ազատվել է պաշտոնից