Հայտնի է` ովքեր են հրաժարվել պատգամավորական մանդատից. ԿԸՀ քարտուղարը ցուցակ է հրապարակել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից 16 թեկնածու է ինքնաբացարկ հայտնել, «Հայաստան» դաշինքից` 2։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը Facebook–ի իր էջում ներկայացրել է հուլիսի 20-ին, ժամը 18:00-ի դրությամբ ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ընտրություններում ընտրական ցուցակներում ընդգրկված և ինքնաբացարկ հայտնած թեկնածուների ցանկը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

1․ Լիլիթ Մակունց

2․ Սուրեն Պապիկյան

3․ Արայիկ Հարությունյան

4․ Նիկոլ Փաշինյան

5․ Անահիտ Ավանեսյան

6․ Ռոմանոս Պետրոսյան

7․ Հովհաննես Հարությունյան

8․ Հակոբ Սիմիդյան

9․ Գնել Սանոսյան

10․ Համբարձում Մաթևոսյան

11․ Դիանա Գասպարյան

12․ Դավիթ Գևորգյան

13․ Նարեկ Մկրտչյան

14․ Արամ Խաչատրյան

15․ Արարատ Միրզոյան

16․ Արմեն Փամբուխչյան

«Հայաստան» դաշինք

1․ Ռոբերտ Քոչարյան

2․ Մարիաննա Եփրեմյան

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

Ե՞րբ կգումարվի նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը. պարզաբանում է ԿԸՀ քարտուղարը