Բաքվում բարձրահարկ շենք է այրվում

Հրշեջները դժվարությունների են բախվել շենքի բակում սխալ կայանված ավտոմեքենաների պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Բաքվի Նարիմանովի շրջանում բարձրահարկ շենք է այրվում, որտեղ առևտրի կենտրոն կա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի ԱԻՆ-ին:

«Հրդեհի վերաբերյալ տեղեկությունը ստանալուց հետո  դեպքի վայր են մեկնել համապատասխան փրկարար ուժերը։ Նախնական տեղեկություններով՝ էլեկտրական մալուխներ են այրվում: Կրակի մարման միջոցառումներ են ընթանում»,- ՌԻԱ Նովոստիին են հայտնել ԱԻՆ մամուլի ծառայությունից։

«Մենք ընկնում ենք». Ան-28-ի ուղևորն իր հաղորդագրությամբ հիստերիայի է հասցրել ընկերուհուն

Ականատեսների խոսքով՝ շենքում, որտեղ հրդեհ է բռնկվել, գտնվում է նաև «Life Center» առևտրի կենտրոնը։

Հրդեհի մարմանը մասնակցող հրշեջները դժվարությունների են բախվել, քանի որ բնակելի շենքի բակի մոտ և հենց բակում սխալ կայանված ավտոմեքենաներ են եղել:

Բաղդադի շուկայում պայթյուն է որոտացել, զոհեր կան. տեսանյութ