Աշխարհում նմանը չունի. Ռուսաստանում փորձարկել են C-500 համակարգը․ տեսանյութ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում նշել են, որ C-500 զենիթահրթիռային համակարգը նախատեսված է հավանական հակառակորդի օդատիեզերական հարձակման գոյություն ունեցող ու հեռանկարային միջոցների ամբողջ սպեկտրը խոցելու համար:
Sputnik

Կապուստին Յար զորավարժարանում կայացել են C-500 նորագույն զենիթահրթիռային համակարգի փորձարկումները։ Տեղեկությունը հրապարակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում:

«Տոր» զենիթահրթիռային համալիրները լավ «զույգ» կկազմեն ՍՈւ–30-ի հետ. ռուսաստանցի փորձագետ

«Կապուստին Յար զորափորձարանում C-500 նորագույն զենիթահրթիռային համակարգը իրականացրել է արագընթաց բալիստիկ թիրախով փորձնական մարտական հրաձգություն։ Օբյեկտիվ վերահսկողության միջոցների տվյալներով՝ թիրախը խոցված է», - նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ C-500 զենիթահրթիռային համակարգը աշխարհում նմանը չունի ու նախատեսված է հավանական հակառակորդի օդատիեզերական հարձակման ողջ սպեկտրը խոցելու համար՝ բարձունքների ու արագությունների ամբողջ տիրույթում:

Փորձարկումների շրջանակում անցկացված մարտական հրաձգությունները հաստատել են ՀՕՊ-ի ռուսական ռազմական տեխնիկայի նախանշված մարտավարատեխնիկական բնութագրերն ու բարձր հուսալիությունը:

Հիշեցնենք, որ C-500 «Պրոմեթեյը» նոր սերնդի «երկիր-օդ» զենիթահրթիռային համակարգ է։

Իրանը ներկայացրել է սեփական արտադրության «Բավար-373» զենիթահրթիռային համալիրը

Այն իրենից ներկայացնում է հեռահարության ունիվերսալ համալիր՝ ՀՀՊ բարձր ներուժով։ Համակարգը կարող է ոչնչացնել ոչ միայն բալիստիկ, այլև աերոդինամիկական թիրախները, ինչպես նաև թևավոր հրթիռները։ Խոցման շառավիղը մոտ 600 կիլոմետր է։