Ադրբեջանցիները ինժեներական ակտիվ աշխատանքներ են իրականացնում Շուռնուխում. Հակոբ Արշակյան

Շուռնուխի գյուղապետի խոսքով` ամեն գիշեր ադրբեջանական մեքենաների շարասյուն է մտնում մոտակայքում գտնվող գյուղի տարածք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Ադրբեջանցի զինվորականներն ինժեներական ակտիվ աշխատանքներ են իրականացնում Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի այն հատվածում, որտեղ հիմա նրանք են գտնվում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը:

Խոտ էր, սահմանը չէր երևում. Սյունիքի Տեղ գյուղում 2 կմ–անոց սահման է գծվել

«Իրենց վերահսկողության տակ մնացած հատվածում «բոքսեր» են տեղադրում, մի բարձունք ունենք, դրա վրա «պոստ» են տեղադրում», - ասաց Արշակյանը:

Գյուղապետը վստահ է, որ այդ ամենը հենց այնպես տեղի չի ունենում, և Ադրբեջանն ինչ–որ բանի է պատրաստվում։

«Փոքր երեխան էլ հասկանում է, որ ինչ-որ բանի են նախապատրաստվում», - ասաց Արշակյանը:

Նրա խոսքով՝ ամեն գիշեր ադրբեջանական մեքենաների շարասյուն է մտնում (7-8 մեքենա) Շուռնուխի մոտ գտնվող գյուղի տարածք։

Ինչո՞ւ է ԵՄ–ն 2,5 մլրդ եվրո տալիս Հայաստանին. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կկնքվի՞

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև Հայաստանի որոշ մարզերում, մասնավորապես` Գեղարքունիքում, Վայոց Ձորում, Սյունիքում: Հունվարի 5-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 11 տուն հանձնվեց ադրբեջանցիներին: Փետրվարի 5-ին հայ զինվորները նահանջեցին Ներքին Խնձորեսկից՝ հակառակորդին թողնելով 15 հեկտար հող: Որոտան գյուղում մոտ 10 տուն ենք կորցրել։

Ինչու է ադրբեջանական կողմը սահմանային սադրանքների դիմում. պարզաբանում է փորձագետը