Վթար Կոտայքի մարզում. կա 7 վիրավոր, վարորդներից բացի բոլորն անչափահասներ են

Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Կոտայքի մարզի Նոր Հաճն գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել. ԶԼՄ

Հաղորդագրության համաձայն` վթարի մասին ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են հուլիսի 18-ին, ժամը 21:34-ին, դեպքի վայր Է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 2000 թ.) և «Opel Astra G» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Արարատցի երիտասարդները վթարի են ենթարկվել Արցախում. առնվազն 5-ը եղել են ոչ սթափ վիճակում

Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները:

Ավտոմեքենաների վարորդները և ուղևորներ՝ Լ․ Մ․-ն, Մ․ Ա․-ն, Լ․ Ծ․-ն  (ծնված 2015 թ.), Ն․ Ծ․-ն (ծնված 2017 թ.) և Հ․ Ծ․-ն (ծնված 2020 թ.) հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղից «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա․Ա․-ն և ուղևոր Հ․ Ծ․-ն տեղափոխվել են «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ, որտեղ բժիշկները Հ․ Ծ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա․ Ա․-ինը՝ ծանր։

Սարսափելի վթար Երասխի ճանապարհին. 1 պայմանագրային զինծառայող մահացել է, 5–ը վիրավոր են