Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի. եղանակի տեսություն

Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Մինչև վաղը` հուլիսի 20–ը, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով՝ հուլիսի 19-21-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի։ 

Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի. եղանակի տեսություն

Այս մասին տեղեկացնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Հանրապետության տարածքում, ինչպես նաև Երևանում, հուլիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում սպասվում է ցերեկը՝ +38-ից +40, երեկոյան՝ +35-ից +37 աստիճան։