Իրանից մեծ ուղևորահոսքի պատճառով Մեղրիի անցակետում կուտակումներ են առաջացել. ՊԵԿ

Երկու երկրների մաքսային մարմինների ղեկավարները քննարկել են ծագած հարցերն ու դրանց լուծման ուղիները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Մեղրիի անցակետում տեղի է ունեցել ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատան և Մեղրիի մաքսային կետի ղեկավար անձնակազմի հանդիպումը Իրանի Իսլամական Հանրապետության Նորդուզ մաքսային կետի ղեկավարության հետ: Ինչպես հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են արդիականացման աշխատանքների, ինչպես նաև վերջին ժամանակահատվածում մեծ քանակով ուղևորահոսքի, դրանով պայմանավորված վերջերս առաջացած կուտակումների հետ կապված հարցեր, ինչպես նաև աշխատանքային գործառույթներից բխող ընթացիկ հարցեր:

Գիշերային հերթ ու հրմշտոց. ինչի՞ են պատրաստ իրանցիները Երևանում պատվաստվելու համար

Զբոսաշրջության կոմիտեի կողմից Sputnik Արմենիային տրամադրած վիճակագրության համաձայն` միայն հունիս ամսվա ընթացքում Հայաստան է ժամանել Իրանի 8597 քաղաքացի:

Ընդ որում, նրանց մեծ մասը «Covid-զբոսաշրջիկներ» են։ Երևանի կենտրոնում պատվաստման շարժական կետերի մոտ իրանցիների երկար հերթեր են։

Ստեղծված իրավիճակում ՀՀ առողջապահության նախարարությունը ստիպված եղավ խստացնել կանոնները։ Այժմ օտարերկրացիները կարող են պատվաստվել, եթե ՀՀ–ում են գտնվում առնվազն տասը օր։

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն էլ Facebook-ում գրել էր, որ տուրիզմի 319% աճ կլինի։ Ըստ նրա` ժամանակն է մտածելու բժշկական տուրիզմը նորմալ հիմքերի վրա դնելու մասին։

«Երկուսը մեկում» փաթեթներ. ինչպես զարգացնել բժշկական տուրիզմը, որ բոլորի համար լավ լինի