Հայերի ելույթների ամենադիտարժան պահերը. համաշխարհային ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել

Տեսանյութում ներառվել են հենց ամենադիտարժան պահերը, որոնք հետևում են թողել առավել կարևոր հանդիպումները։ Բայց տեսանյութն իսկապես տպավորիչ է։
Sputnik

Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան մի տեսանյութ է հրապարակել, որում ներառվել են տարբեր տարիների ընթացքում հունահռոմեական ոճի հայ ըմբիշների ելույթների ամենադիտարժան պահերը։

«Ռոլս–Ռոյսն» ու խորհրդավոր գրառումը. Ռոնալդուն շարժել է բաժանորդների հետաքրքրությունը

Իհարկե, երկու րոպե տևողությամբ տեսանյութում հնարավոր չէր տեղավորել ուշադրության արժանի բոլոր հանդիպումները։ Դրանում տեղ են գտել լավագույն դրվագները, ոչ թե ամենակարևոր գոտեմարտերը (օրինակ` Ռիո-2016-ում կուբացի Յասմանի Դանիել Կաբրերայի դեմ Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտը շատ դժվար էր, քանի որ ուժերը հավասար էին, բայց գեղեցիկ հնարքներ այնտեղ չեն եղել):

Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Ադրբեջանի առաջատար շախմատիստ Շահրիյար Մամեդյարովին

Տեսանյութում ներկայացված են 2017 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի դրվագները, երբ Արթուր Ալեքսանյանը հաղթեց վրացի Ռևազ Նադարեիշվիլիին, Տաշքենդում անցկացված ԱԱ-2014-ի դրվագները, երբ Արսեն Ջուլֆալակյանը մեկնարկային գոտեմարտում հաղթեց ադրբեջանցի Էլվին Մուրսալիևին։

Հայաստանի թիմը 3 մեդալ է նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում

«Big Move Monday» խորագրի տակ միավորված են այն տեսանյութերը, որոնք իր youtube–յան ալիքում հրապարակում է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան։ Տեսանյութերը նվիրված են տարբեր երկրներին ու մրցույթների:

Մորիս Բոլեյանի և Ազիզհան Չորշանբիևի մենամարտն իսկապես դիտարժան էր. տեսանյութ