ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Բնակչության ավելի քան 80 տոկոսի պատվաստումը կարող է կորոնավիրուսի «Դելտա» մանրէահիմքի նկատմամբ մասսայական իմունիտետ ապահովել։ Այս մասին Իզվեստիայի հետ զրույցում հայտարարել է վիրուսաբան, Նովոսիբիրսկի պետական համալսարանի բիոնանոտեխնոլոգիայի, միկրոկենսաբանության և վիրուսաբանության լաբորատորիայի վարիչ Սերգեյ Նետեսովը։
Ըստ նրա` կորոնավիրուսի «Դելտա» տեսակով հիվանդ մեկ մարդը կարող է վարակել 5-6 հոգու։
«Այդ պատճառով «Դելտա» տեսակի նկատմամբ պոպուլյացիոն իմունիտետ ձեռք բերելու համար պետք է պատվաստել բնակչության ավելի քան 80%–ը», – ընդգծել է Նետեսովը։
Վիրուսաբանի խոսքով` «Դելտա» մանրէահիմքը վարակվածների օրգանիզմում ավելի արագ է բազմանում։ Որոշ տվյալներով`ավելի քան 20-100 անգամ շատ վիրուսային մասնիկներ են առաջանում, քան «ուհանյան» տարբերակի դեպքում։
«Սպուտնիկ V»-ն ավելի լավ է պաշտպանում է COVID-ի նոր շտամներից, քան Pfizer-ը. աղբյուր
Փոխվել են նաև հիվանդության ախտանշանները. ավելի քիչ թվով մարդկանց մոտ է ի հայտ գալիս համի և հոտի կորուստը, առավել հաճախ հանդիպում են աղեստամոքսային խանգարումներ։
Բժիշկը սա բացատրում է նրանով, որ փոխվել է վիրուսի S սպիտակուցի դոմենի կապող ռեցեպտորի կառուցվածքը, իսկ դրա հետ մեկտեղ նաև վերաբերմունքն այն բջիջների նկատմամբ, որոնց հետ այն փոխազդում է։ Նման բջիջներ կան և՛ թոքերում, և՛ անոթների պատերին, և՛ աղիներում:
Հիմա էլ՝ կորոնավիրուսի բրիտանական շտամ. որքանով է այն վտանգավոր