Որտե՞ղ է թաքնված իրական երջանկությունը. Լորակը վերանայել է հայացքները տղամարդկանց մասին

Երգչուհին ասում է, որ տարիքի հետ և սեփական փորձից ելնելով վերանայել է իր մոտեցումները ու վստահեցնում է` խելացի լինելը նաև սեքսուալ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Ռուս-ուկրաինական երգչուհի Անի Լորակը վերանայել է իր հայացքները տղամարդկանց մասին. եթե նրան նախկինում կարող էր գրավել արտաքինը, ապա այժմ նա կարծում է, որ երջանկությունը տղամարդու քաշի, տարիքի և տեսքի մեջ չէ։ Լորակն այս մասին հայտնել է 7Дней.ru–ի հետ հարցազրույցում։

Անի Լորակին քննադատել են դավաճանությունը ներելու և թուրք ամուսնու մոտ վերադառնալու համար

Նշենք, որ երկու տարի առաջ Լորակը բաժանվեց գործարար Մուրատ Նալչաջօղլուի ՝ նրան բռնելով դավաճանության մեջ։ Լորակը բազմիցս խոստովանել է, որ բաժանումն իր համար շատ դժվար էր:

Երգչուհու խոսքով՝ նախկինում նա կարծում էր, որ ընտրյալի արտաքինը ամենակարևորն է։ Նա նույնիսկ իր համար չափանիշներ էր սահմանել, թե ինչ տեսք պետք է ունենա տղամարդը։ Սակայն տարիքի հետ ու սեփական փորձից ելնելով` երգչուհին վերանայել է ամեն ինչ։

«Ես հասկացա, որ սիրո և երջանկության իրական զգացումը կախված չէ մարդու քաշից, տարիքից և տեսքից: Պարզվում է, որ կարելի է սիրահարվել նաև մի փոքր գեր ու ճաղատ տղամարդու։ Թվում է`նման տեսքով անձը հեռու է քո պատկերացրածից, բայց նա այնքան հարուստ ներքին աշխարհ կարող է ունենալ, որ նրա հետ քեզ հետաքրքիր լինի»,–ասել է երգչուհին։

Նա հավելել է, որ իրական «գանձերը» մարդու ներսում են, և իր համար կարևոր է ուժը, արժանապատվությունը, բարությունը, առատաձեռնությունն ու խելացիությունը։ Ի դեպ, երգչուհին վստահ է` խելացի լինելը նաև սեքսուալ է։

Անի Լորակն իր տարօրինակ պարով վախեցրել է հանդիսատեսին. տեսանյութ