Շորժա-Վարդենիս ճանապարհը հիմնանորոգվել էր 40 տարի առաջ. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչ տեսք ունի ճանապարհը հիմա` հիմնանորոգումից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Շորժա-Վարդենիս հիմնանորոգված ճանապարհին տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկույթի առաջին 6 սմ շերտը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը` ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ տեղադրելով։ «Ընթանում են կամուրջների և ջրահեռացման համակարգերի վերանորոգման աշխատանքներ»,–տեսանյութին կից գրել է նա։

Ղալեչյանը հայտնեց` Հայաստան-Վրաստան բոլոր ճանապարհները երբ պատրաստ կլինեն

Պապիկյանը հայտնել է նաև, որ այս ճանապարհը վերջին անգամ հիմնանորոգվել է 40 տարի առաջ:

Ի դեպ, տեսանյութում երևում է, թե ինչ տեսք ունի ճանապարհը հիմա` հիմնանորոգումից հետո։

Հիշեցնենք, որ դեռ 2020-ի հունիսի 6-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել` հայտնելով, որ հիմնանորոգվում է Շորժա-Վարդենիս միջպետական ճանապարհը, որի երկարությունը 20 կմ է։ Նշվում էր, որ աշխատանքները մեկնարկել են այդ ամիս, պայմանագրային արժեքը 1,8 մլրդ դրամ է։