Կորոնավիրուսային իրավիճակն այս պահին կառավարելի է. Փաշինյանն ընդունել է Աֆեյանին

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ շատ էին ուրախանում Նուբար Աֆեյանի և նրա ընկերության ունեցած հաջողություններով կորոնավիրուսի դեմ պայքարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Կորոնավիրուսի իրադրությունն այս պահին կառավարելի է, ձեռք բերած փորձը շատ բան է սովորեցրել: Flagship Pioneering և Moderna Therapeutics ընկերությունների հիմնադիր և գործադիր տնօրեն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանի հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` տեղեկանում ենք Փաշինյանի պաշտոնական էջից։

Կորոնավիրուսային իրավիճակն այս պահին կառավարելի է. Փաշինյանն ընդունել է Աֆեյանին

«Այժմ փորձում ենք հնարավորինս շատ պատվաստումներ իրականացնել մեր քաղաքացիների շրջանում: Այս ընթացքում շատ ուրախանում էինք հաջողություններով, որ դուք, ձեր ընկերությունը ունեցաք այդ ասպարեզում»,–ասել է Փաշինյանը։

Նուբար Աֆեյանն էլ իր հերթին նշել է, որ գիտի` շատ խնդիրներ կան թե՛ երկրի, թե՛ ազգի առջև այս վերջին տարվա ճգնաժամերի հետևանքով: «Հուսով եմ, որ կկարողանանք զրուցել ապագայի տարբեր մոտեցումների շուրջ: Այսինքն՝ ինչպես փորձել, որպեսզի կարողանանք ապագան ավելի փայլուն և արդյունավետ դարձնել՝ միասնաբար աշխատելով»,–ասել է նա։

Կորոնավիրուսային իրավիճակն այս պահին կառավարելի է. Փաշինյանն ընդունել է Աֆեյանին

Նիկոլ Փաշինյանը և Նուբար Աֆեյանը քննարկել են համազգային օրակարգին, ՀՀ կառավարության ծրագրերին, Հայաստանի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր։

Հիշեցնենք, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը պատվաստանյութեր ձեռք բերելու համար խորհրդակցություններ է անցկացնում նաև Աֆեյանի ընկերության` ամերիկյան «Moderna»-ի հետ: Իսկ Աֆեյանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի վաճառքից ստացած շահույթի շնորհիվ միլիարդատեր է դարձել։