Ջերմաստիճանը բարձրանում է, բայց տեղումներ կլինեն, տեղ-տեղ էլ՝ կարկուտ. եղանակի տեսություն

Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Արցախում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Այսօր Հայաստանի մի շարք շրջաններում օրն անձրևոտ կլինի, սպասվում է ամպրոպ, առանձին շրջաններում՝ նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Քարաբերդում տարածված անեկդոտն ու գյուղի վերջին հարսանիքը. այստեղ մնացել են միայն տարեցները

Կեսօրը տեղումնառատ կլինի Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում, տեղումներ են սպասվում նաև Արցախում։ Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ անձրևները չեն զովացնի միայն Արարատի և Արմավիրի բնակիչներին։

Հուլիսի 17-ից սկսած՝ ջերմաստիճանը բարձրանում է։ Այսօր արդեն հանրապետության շրջանների զգալի մասում ջերմաստիճանը կբարձրանա 2-3 նիշով։ Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Արցախում։ Նշված վայրերում ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +38-ի։

Մայրաքաղաքում Երևանում այսօր ցերեկը սպասվում է +35–ից +37 աստիճան։

Երեկոյան եղանակը ընդամենը 2-3 նիշով կզովանա` +32–ից +34 աստիճան, թեպետ անձրև մի քիչ կմեղմացնի տապը։ Մայրաքաղաքում գիշերային ժամերին +21-ից +23 աստիճան կգրանցվի։

Օդերևութաբանների կանխատեսումներով՝  հուլիսի 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։

Ջերմաստիճանը բարձրանում է, բայց տեղումներ կլինեն, տեղ-տեղ էլ՝ կարկուտ. եղանակի տեսություն