Գերմանիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 156-ի. տեսանյութ

Ջրհեղեղի հետևանքով Գերմանիայի մի քանի համայնքներում դեռ էլեկտրականություն և կապ չկա։
Sputnik

Գերմանիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 156-ի. գրում է Deutsche Welle-ն` հղում անելով տեղի ոստիկանությանը։
«Ջրհեղեղից զոհերի թիվը մինիմում 156 է, ևս 670 անձ տուժած է համարվում»,–հայտնել է ոստիկանությունը։

Ջրհեղեղի հետևանքով Գերմանիայի էրֆթշտադտ քաղաքում տներ են ավերվել. տեսանյութ

Նշվում է նաև, որ մի քանի համայնքներում դեռ էլեկտրականություն և կապ չկա։

Հիշեցնենք` հուլիսի 11-ից Գերմանիայում հորդառատ անձրևներ են տեղում, որոնք պայմանավորված են «Բերնդ» ցիկլոնով։ Տարերքը հիմնականում հարված է հասցրել արևմտյան և հարավարևմտյան շրջաններին, որտեղ գետերը, այդ թվում՝ Հռենոսը, դուրս են եկել ափերից ու լցվել փողոցները:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր էին հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Գերմանիայում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ: