Եվ կրկին աստղերը, և կրկին գեղեցկությունը. Կաննի 74-րդ փառատոնի փակման արարողությունը

Sputnik

Ահա և ավարտվեց կինոյի տոնի վերջին օրը Կրուազետում։ Աստղերը պատրաստել էին իրենց նրբագեղ զգեստները, գործի էին դրվել շլացուցիչ ադամանդներն ու, իհարկե, անկեղծ ժպիտները:

Մինչ հանդիսատեսը սրտատրոփ սպասում էր երեկոյի գլխավոր պահին՝ հաղթողների հայտարարմանն ու մրցանակների հանձնմանը, մի փոքր աննկատ մնաց Կաննի կարմիր գորգով աստղերի վերջին անցումները։ Իսկ աշխարհահռչակ աստղեր կրկին փայլում էին այնտեղ։

Ի դեպ, Կաննի կինոփառատոնում ցուցադրվեց նաև Արցախի մասին «Երբ քամին հանդարտվի» (Si le vent tombe) ֆիլմը։ Ռեժիսորն է Նորա Մարտիրոսյանը։ Ցուցադրությունը կայացել է «Օլիմպիա» կինոթատրոնում։

Շերոն Սթոունը, Ռոզամունդ Փայքը, Թիլդա Սուինթոնը, Ադել Էկզարկոպուլոսը ու բազմաթիվ դերասաններ թանկարժեք իրերի փայլ ու պայծառ ժպիտները պարգևեցին: Sputnik Արմենիա-ի ֆոտոթղթակից Ասատուր Եսայանցի սուր աչքից ոչինչ ու ոչ ոք չի վրիպել։

1 / 30
Ձախից աջ՝ Ժան Դյուժարդենը, Նիկոլյա Բեդոսը, Պիեր Նինին և Նատաշա Լինդինջերը «Գործակալ 117. սիրով Աֆրիկայից» ֆիլմի եզրափակիչ ցուցադրության և Կաննի կինոփառատոնի փակման արարողության ժամանակ։
2 / 30
Ադել Էկզարխոպուլոսը Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին փակման արարողության ժամանակ
3 / 30
Ալոեն կարմիրի վրա. դերասանուհի Ռոզամունդ Պայկը
4 / 30
Նիկոլյա Բեդոսն ու Պոլին Դեսմոնտսը
5 / 30
Ռեժիսոր Նիկոլյա Բեդոսն իր գործընկերների հետ պարում է կարմիր գորգի վրա փակման արարողության ժամանակ
6 / 30
Շլացուցիչ Շերոն Սթոունը ողջունում է երկրպագուներին Կարմիր գորգի վրա
7 / 30
Թիլդա Սուինթոնը կարմիր գորգի վրա փակման արարողության ժամանակ
8 / 30
Սփայք Լին ու Թիլդա Սուինթոնը գրկախառնվում են
9 / 30
Կաննի 74-րդ կինոփառատոնի ժյուրիի նախագահ Սփայք Լին
10 / 30
Դերասանները լուսանկարվում են Կաննի կինոփառատոնի փակման արարողության ժամանակ
11 / 30
Պաոլո Սորենտինոն
12 / 30
Աննա Ժիրարդոն կարմիր գորգի վրա փակման արարողության ժամանակ
13 / 30
Ագաթա Ռուսելը
14 / 30
Ջեմմա Չանը Կաննի կինոփառատոնի կարմիր գորգի վրա նորաձև բյուրեղներով
15 / 30
Դատելով Սպայք Լիի դեմքի արտահայտությունից՝ նրան շատ կարևոր բան են պատմում
16 / 30
Դերասանուհի Դորիա Տիլյեն լուսանկարվում է կարմիր գորգի վրա
17 / 30
Մելանի Թիերին փակման արարողության ժամանակ
18 / 30
Մաեստո Քրիստիան Լաւբուտեինը, իհարկե, կարմիր հագած
19 / 30
Արցախի մասին «Երբ քամին հանդարտվի» ֆիլմի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանը ողջունում է լուսանկարիչներին Կաննի 74-րդ ամենամյա կինոփառատոնի փակման արարողության ժամանակ
20 / 30
Ժան Դյուժարդենն ու Նատալի Փեշալան կարմիր գորգի վրա
21 / 30
Մեջտեղում՝ Նորա Մարտիրոսյանը
22 / 30
Կինոփառատոնի ժյուրին
23 / 30
Ժյուրիի անդամ Մելանի Լորանը
24 / 30
Կաննի կինոփառատոնի վերջին օրը
25 / 30
Կարմիր գորգը լի է նրբագեղությամբ և հմայքով ոչ միայն ի դեմս կանանց
26 / 30
Աննա Ժիրարդոն փակման արարողության ժամանակ
27 / 30
Արտիստները աստիճաններով բարձրանում են «OSS 117: Alerte Rouge en Afrique Noire» ֆիլմի ցուցադրությանը
28 / 30
Շլացուցիչ Շերոն Սթոունը ողջունում է երկրպագուներին Կարմիր գորգի վրա
29 / 30
Արցախի մասին «Երբ քամին հանդարտվի» ֆիլմի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանը ողջունում է լուսանկարիչներին Կաննի 74-րդ ամենամյա կինոփառատոնի փակման արարողության ժամանակ
30 / 30
Արտիստները հավաքվել էին եզրափակիչ լուսանկարների համար. Կաննի 74-րդ կինոփառատոնը պաշտոնապես ավարտվեց։ Շնորհակալություն, մենք հիացած ենք։