Ալիևը հայտարարել է, որ հաղորդակցությունների բացումը պետք է զուգահեռաբար ընթանա

Իլհամ Ալիևը նշել է, որ տարածաշրջանի չորս երկրները՝ Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան աջակցում են այդ մոտեցմանը, և հիմա պետք է Հայաստանի դրական պատասխանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Արցախում հաղորդակցության բացումը, որն ամրագրված է նաև Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության մեջ, պետք է զուգահեռաբար ընթանա: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման արդյունքներն ամփոփելուց հետո է Ալիևը նման հայտարարություն արել` տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։

Միշելը Փաշինյանի հետ բանակցելուց հետո ասաց` ինչ է ցանկանում Եվրամիությունը

«Տարածաշրջանում բոլոր կոմունիկացիաների բացումը պետք է զուգահեռաբար իրականացվի։ Դա հնարավորություն կտա Հայաստանին երկաթուղային հաղորդակցություն հաստատել Ռուսաստանի և Իրանի հետ, իսկ Ադրբեջանի համար դա լրացուցիչ ճանապարհ կտա դեպի Նախիջևան»,–ասել է Ալիևը։

Նրա խոսքով` տարածաշրջանի չորս երկրները՝ Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան աջակցում են այդ մոտեցմանը, և հիմա պետք է Հայաստանի դրական պատասխանը։ Ալիևն ասել է նաև, որ միայն դրանից հետո տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունն արդեն իրականություն կդառնա։

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ եռակողմ հայտարարությամբ նախատեսված է նաև տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակում։