ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Գեղարքունիքի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Shamshyan.com-ը հայտնում է, որ հուլիսի 16-ին՝ ժամը 19:50-ի սահմանում, Վանաձոր քաղաքի բնակիչ, 34-ամյա Արեն Մ.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8.6-րդ կմ–ում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Վթարի հետևանքով վարորդն ու 7 ուղևորները մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Տուժածների թվում չորս երեխա կա՝ 7-ամյա Եվա Մ.-ն, 3-ամյա Հայկ Մ.-ն, 15-ամյա Ելենա Ս.-ն, 11-ամյա Հրաչյա Ս.-ն։ Մյուս վիրավորներն են 31-ամյա Տաթև Մ.-ն, 58-ամյա և 32-ամյա Դավիթ Մ.-ն։ Բոլորը Վանաձորի բնակիչներ են։
Լոռու մարզում ավտոմեքենան ընկել է երկաթուղային ռելսերի վրա. տեսանյութ
Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենայի վարորդ Արեն Մ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ տուժածները նրա ընտանիքի անդամներն են:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Քննություն է իրականացվում վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Երևանում պատշգամբը պոկվել է, 2 մարդ ընկել են. ՌԴ քաղաքացին հիվանդանոցում մահացել է